1510 դիտում
18:37 03-07-2024
3 զինվորի մահ՝ 18 օրում: Պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար. Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
ՊՆ-ն այսօր հաղորդել է հերթական զինծառայողի մահվան գույժը։ Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանը 21 տարեկան էր, տան ավագ որդին, հայր չուներ։ 3 զինվորի մահ 18 օրում։ Ոչ մի փոփոխություն բանակում, զինվորները շարունակում են կյանքից զրկվել խաղաղ պայմաններում։ Մոտ մեկ շաբաթ առաջ մահացած զինծառայող Դավիթ Ներսիսյանը, ըստ ՊՆ-ի հաղորդագրության, մահացել է 20 րոպեի ընթացքում։
Շարքում կանգնած ինքնազգացողությունը վատացել է և 20 րոպե հետո մահացել։ Խայտառակ հաղորդագրություն։ ՊՆ-ն սուրբ է և արդար, հատկապես Պապիկյանի օրերում։ Զոհվածների ընտանիքներին ստիպում են լռել զինկոմիսարիատների խիստ հսկողության ներքո, իսկ եթե մեկը ձայն հանի վարչապետի և Պնախարարի մակարդակով հրապարակային մեղադրանք, սպառնալիք է իջեցվում ընտանիքի հասցեին։ Հիշեք ձնարբուքից մահացած զինվորի դեպքը։ Դեռ զինվորին հողին չհանձնած ընտանիքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ Ազգային ժողովի ամբիոնից:
Ոչ պատասխանատվություն, ոչ էլ սովորական մարդկային կարեկցանք։ Պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար։

Նմանատիպ նյութեր
3046 դիտում
20:11 19-12-2021
Հենց սկզբից էլ պարզ էր, որ Հայկ Մարությանը տարբերվում էր ՔՊ թիմից. Ժաննա Ալեքսանյան
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան