211652_close_icon
views-count2953 դիտում article-date 20:11 19-12-2021

Հենց սկզբից էլ պարզ էր, որ Հայկ Մարությանը տարբերվում էր ՔՊ թիմից. Ժաննա Ալեքսանյան

Հենց սկզբից էլ պարզ էր, որ Հայկ Մարությանը տարբերվում էր ՔՊ թիմից, իր տեսակով և քաղաքային մշակույթով, իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Ինձ համար իր կերպարով նա ներդաշնակ է մեր քաղաքի հետ։ Իհարկե, չէի մտածում, թե սա կարող էր պատճառ դառնալ նրանից հրաժարվելու համար։

Բայց գնալով ՔՊ թիմի անհանդուրժողականությունը մեծանում է և ցանկացած տարբերություն իրենց հետ անընդունելի է դառնում։ օրինակ, ինձ դուր է գալիս, որ Մարությանը շատ լուրջ չի վերաբերվում քաղաքապետի իր պաշտոնին։

Նա ինչ որ մի լավ գործ անելիս ուզում է տեսնել երևանցիների ուրախությունն ու գնահատականը, ուզում է սիրված լինել և քիչ, թե շատ հաջողել է դրանում։ Ի դեպ նման մի հատկություն էլ Նիկոլ Փաշինյանի մեջ կար, բայց ընթացքում այն իսպառ վերացավ։

Նրան այլևս այդ սերը պետք չէ»:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր