211652_close_icon
views-count7642 դիտում article-date 17:25 04-07-2024

Ամիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում

Ամիօ բանկն ուրախությամբ տեղեկացնում է ուսանողներին ուղղված AMIO ERA կրթական ծրագրի առաջին փուլի
հաջող ավարտի մասին: Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում և գերազանցել բոլորի
սպասումները՝ մեկ ամսում գրանցելով ռեկորդային 800 դիմում-հայտ:

AMIO ERA կրթական ծրագրի նպատակն է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով
ընտանիքների ուսանողներին՝ մոտիվացնելով նրանց միշտ շարժվել առաջ և կրթությունը որպես հնարավորություն
դիտարկելով հասնել իրենց նպատակներին:

Ծրագրի առաջին փուլը հաղթահարած ուսանողները կմասնակցեն անհատական հարցազրույցի և թիմային
աշխատանքի փուլերին, որոնց արդյունքում էլ կընտրվեն հաղթող ուսանողները:

AMIO ERA-ի ինստագրամյան էջում պարբերաբար ներկայացվում են ծրագրի թարմացումները:

Հիշեցնենք, որ AMIO ERA-ն Ամիօ բանկի սոցիալական պատասխանատվության նախագիծն է, որի շրջանակում 1-
ից 3-րդ կուրսի բարձր առաջադիմություն ունեցող մինչև 25 ուսանող կստանա 1 տարվա կրթավճար Ամիօ բանկի
կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Նմանատիպ նյութեր