211652_close_icon
views-count1453 դիտում article-date 23:19 04-07-2024

Էսմիրա Ջաֆարովան Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել. Free Armenian Prisoners

ԱՄՆ Ատլանտյան խորհրդում անցած շաբաթ անցկացված քննարկման ժամանակ Ադրբեջանը ներկայացնող Էսմիրա Ջաֆարովան Ադրբեջանում ապօրինի կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել:

Այդ մասին նշվում է Free Armenian Prisoners շարժման հայտարարությունում․

««Ջաֆարովան հայտարարել էր, թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, այցելելով Ռուբեն Վարդանյանին, եկել է այն եզրահանգման, թե Վարդանյանի կալանքի պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Մինչդեռ նման բան չէր կարող լինել, քանի որ քաղաքականության համաձայն՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն  որոշում չի կայացնում այն մասին, թե արդյոք կալանավորի կալանքը համապատասխանու՞մ է միջազգային չափանիշներին: Ավելին, Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը վերջերս հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին, որում մանրամասնորեն ներկայացրել է Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների և  միջազգային բազմաթիվ չափանիշներ ոտնահարող կալանքի պայմանների մասին»։

Նմանատիպ նյութեր