211652_close_icon
views-count1252 դիտում article-date 17:59 11-07-2024

Հորդորում ենք Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել. Free Armenian Prisoners

Մինչ դիվանագետները հանդիպում են Վաշինգտոնում՝ ԱՄՆ միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների համար, հայ բանտարկյալները հյուծվում են ադրբեջանական բանտերում. սա ակնհայտ կերպով հակասում է խաղաղության ցանկացած հռետորաբանության: Այս մասին նշվում է Free Armenian Prisoners-ի ֆեյսբուքյան էջում: 

«Մենք հորդորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել:  Չի կարող իրական խաղաղություն լինել, քանի դեռ մարդիկ շարունակում են ապօրինի կալնավորված մնալ: 

Մենք կոչ ենք անում ԱՄՆ Պետքարտուղարությանն ու ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությանը՝ դիմել կոնկրետ գործողությունների, այլ ոչ միայն խոսել: Տևական խաղաղությունը կարող է կառուցվել միմիայն արդարության և մարդու իրավունքների հարգանքի հիման վրա»,- նշվում է հայտարարության մեջ: 

Նմանատիպ նյութեր