211652_close_icon

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալ, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի՝ հացադուլը դադարեցնելու մասին որոշումը

views-count1897 դիտում article-date 20:39 13-03-2025
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալ, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի՝ հացադուլը դադարեցնելու մասին որոշումը։

Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որը դատապարտում է հայ պատանդների հանդեպ իրականացվող շինծու դատավարությունը, նրանց հանդեպ կիրառվող ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումները, կոչ է անում միջազգային քրեական դատարանին՝ հետաքննելու արցախցիների բռնի տեղահանման և էթնիկ զտումների դեպքերը, կոչ է անում Բաքվին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին, նշանակալի քայլ է Բաքվի բռնապետական ռեժիմի ցեղասպան էությունը ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու և պատասխանատվության գործընթաց իրականացնելու տեսանկյունից։

Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի՝ նշված բանաձևը հեղինակած և դրան կողմ քվեարկած պատգամավորներին, հայաստանյան և արտասահմանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու առանձին անհատների, ովքեր իրենց նպաստն են բերել բանաձևի ընդունման գործում։

Ողջունում ենք Ռուբեն Վարդանյանի՝ հացադուլը դադարեցնելու որոշումը։ Ռուբեն Վարդանյանը դեռ մեծ ու կարևոր դեր է խաղալու Արցախի ժողովրդի ինքնորոշման համար պայքարի գործում։ Ռուբեն Վարդանյանի այս որոշմամբ մեզ առավել պարտավորված ենք զգում բազմապատկել մեր ջանքերը հանուն հայ ժողովրդի իրավունքների, հանուն արդարության և հանուն Արցախի։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում

 

Նմանատիպ նյութեր