211652_close_icon
views-count934 դիտում article-date 18:59 05-07-2024

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քոլսի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քոլսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Նարեկ Մկրտչյանը գործընկերներին ներկայացրել է Միասնական սոցիալական ծառայության և համայնքների հետ արդյունավետ համագործակցությունը, և այս համատեքստում ընդգծել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համատեղ իրականացված աշխատանքների դերը։

Կողմերը պայմանավորվել են իրականացնել համատեղ ծրագրեր համայնքային սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացման նպատակով՝ օգտագործելով եվրոպական փորձը։ Սա հնարավորություն կտա բարելավել սոցիալական ծառայությունների մատուցման մակարդակն ու արդյունավետությունը՝ բնակչության առավել խոցելի խմբերի համար:

Նմանատիպ նյութեր