211652_close_icon
views-count889 դիտում article-date 21:49 05-07-2024

Եվրամիությունը չի պաշտպանում Օրբանի այցը Ռուսաստան

Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակն այսօր հայտարարել է, որ չեն հաստատել կամ պաշտպանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Ռուսաստան։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Այդ այցի հետ կապված ինչ հաղորդագրություններ էլ ստացվեն հունգարացիներից և վարչապետ Վիկտոր Օրբանից՝ այցի էությունը ճիշտ չէ», - Բրյուսելում մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Էրիկ Մամերը։

Նրա ասելով՝ խոսքը գնում է ոչ թե խաղաղության, այլ հանդարտեցնելու մասին։ «Մենք գտնում ենք, որ դա խարխլում է միասնությունը և վճռականությունը, որ մենք պետք է ցուցադրենք այդ պատերազմին վերջ տալու համար»,- ընդգծել է Մամերը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին իր հերթին ասել է, որ Եվրոպական խորհրդում ռոտացիոն նախագահությունը որևէ դերակատարում չունի ԵՄ արտաքին ներկայացուցչության մեջ և վարչապետ Օրբանը Մոսկվա այցելելու մանդատ չի ստացել:

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ցանկացած լուծում պետք է հիմնված լինի Ուկրաինայի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա՝ պաշտպանված ՄԱԿ-ի կանոնադրությամբ», - ասել է նա։

Նմանատիպ նյութեր