211652_close_icon
views-count754 դիտում article-date 13:38 06-07-2024

Թուրքիան դժգոհ է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Արևմուտքի դիրքորոշումից

Թուրքիան դժգոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի համատեքստում արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում Թյուրքական պետությունների կազմակերպությանը մասնակցող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա բանակցային գործընթացը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։ Այս համատեքստում մենք հատկապես բարձր ենք գնահատում Ադրբեջանի ամուր վճռականությունը և դրական մոտեցումը այս համաձայնագրի կնքման հարցում։ Բայց մեզ չի բավարարում արևմտյան որոշ երկրների անհավասարակշիռ վերաբերմունքը, որոնք բացահայտ նախապատվությունը տալիս են Հայաստանին և անտեսում Ադրբեջանի մտահոգությունները։ Մենք՝ որպես թյուրքական աշխարհ, ցանկանում ենք, որ այս գործընթացը հանգեցնի հաջողության»,- ասել է Ֆիդանը։

Ֆիդանը նաև ընդգծել է, որ «պատմական հնարավորություն է ստեղծվել  Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար», ինչը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի անվտանգության և միջազգային լոգիստիկ կարողությունների վրա։

Նմանատիպ նյութեր