211652_close_icon
views-count25230 դիտում article-date 20:55 06-07-2024

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ ոստիկանությունը պարզում է Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության մասնակիցների ինքնությունը, որի ժամանակ հնչել է կրակոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում և Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավշար գյուղի բնակիչներ՝ 18-ամյա Կարեն Խ․-ն և 27-ամյա Լյուդվիկ  Մ․-ն վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Լյուդվիկ  Մ․-ն հնարավոր է որսորդական հրացանից կրակած լինի Կարեն Խ․-ի ոտքին, ինչպես նաև վիճաբանությանը մասնակցել է 3-ից 4 հոգի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել Կարեն Խ․-ն, ով հայտնել է, որ հունիսի 24-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ նկատել է մի խումբ անձանց, ովքեր վիճաբանել են միմյանց հետ, մոտեցել է նշված անձանց, որտեղ ճանաչել է միայն համագյուղացի՝ Լյուդվիգ Մ․-ին և այդ պահին հնչել է կրակոցի ձայն, որից հետո նշված անձինք հեռացել են, ինքը նույնպես հեռացել է, սակայն նկատել է, որ աջ ոտքը արյունոտված է:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Լյուդվիգ Մ․-ին հայտնաբերելու և նշված անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր