23895 դիտում
13:35 08-07-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ 44-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ բժշկի անգործության հետևանքով կրել է 2 մլն դրամի վնաս, որը վճարել է արտամարմնային բեղմնավորման համար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել ՀՀ մարզերից մեկի բնակիչ 70-ամյա մի կին և հայտնել, որ բժշկի հանցագործության վերաբերյալ հաղորդում ունի ներկայացնելու և խնդրել ոստիկան մոտենա Մաշտոցի 22 հասցեում գտնվող «Մոր և Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գալստյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում Մ-ը Տ․-ի որդու կինը, հայտնել է, որ ապրիլ-մայիս ամիսներին կատարելով համապատասխան վճարումները դիմել է նշված բժշկական կենտրոն՝ արհեստական բեղմնավորման համար, սակայն բեղմնավորման արդյունքները դրական չեն եղել, քանի որ նախքան այդ գործնթացը սկսելը տվյալ բուժհաստատության արտամարմնային բեղմնավորման բաժնի ղեկավար Գեորգի Օկոևի կողմից չի հանձնարարվել և իրականացվել համապատասխան սոնոգրաֆիկ հետազոտություններ, ինչի հետևանքով չի ախտորոշվել իր մոտ առկա խնդիրը և տվյալ բարդությունը չի վերացվել, ինչի արդյունքում իրենց հասցվել է մոտ 2 մլն դրամի վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարիետա Հ․-ն աշխատում է «Մեծամոր» բժշկական կենտրոնում՝ որպես ավագ բուժքույր։
SHAMSHYAN.com-ը առանձին հրապարակումով ներկայացրել է նաև «Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի պարզաբանումը՝ նշված դեպքի հետ կապված:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
2693 դիտում
16:53 03-10-2014
Արտամարմնային բեղմնավորման հրաշալի արդյունքները