47162 դիտում
21:56 08-07-2024
Պարեկային ծառայությանն անհարկի քննադատելուց առաջ հիշեք՝ երեկ՝ Վարդավառին, պարեկների կողմից փրկվել են 200-ից ավելի վարորդների կյանքեր, որոնց մեծ մասը եղել են ոչ սթափ․ նրանց տանը սպասում են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հուլիսի 7-ին, հանրապետությունում Վարդավառի տոնակատարության հետ կապված ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով Պարեկային ծառայությունը անցել էր ուժեղացված ծառայության ողջ Հանրապետությունում։ Ծառայության աշխատանքների վերահսկողությունը դրվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի վրա, իսկ մայրաքաղաքում՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի վրա։ Մարզերում պարեկային ծառայության աշխատանքներում անակնկալ ստուգումներ են իրականացրել Ա․ Խուդինյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարեկային ծառայողները Երևանում և մարզերում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների մոտ 3300 խախտում։ Պարեկների կողմից հայտնաբերվել և հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 79 տրանսպորտային միջոց։ Պարեկների ծառայության շնորհիվ, կարելի է ասել, ավտովթարներից, այդ թվում՝ ողբերգական, փրկվել են 125 վարորդներ, քանի որ նրանք եղել են ոչ սթափ ու գաղտնիք չէ, որ ճանապարհատրանսպորտային պատահարները հանրապետությունում հիմնականում լինում են, երբ վարորդները լինում են ոչ սթափ (խմած) ժողովրդի լեզվով ասած «կոկոնները տաք» և չեն գիտակցում, որ ոչ սթափ ավտոմեքենա վարելով առաջինը վտանգում են իրենց կյանքը, իսկ հետո վտանգ ներկայացնում մեկ այլ վարորդի կամ հետիոտնի կյանքը։ Պարեկների կողմից հայտնաբերվել են նաև 813 օրինախախտ վարորդներ, ովքեր ավտոմեքենան վարել են չամրակապված։ Մգացված, թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով հայտնաբերվել են 170 վարորդներ, իսկ արագության գերազանցման համար վարչական պատասխանատվության են ենթարկվել մոտ 255 վարորդներ։ Հեռախոսից օգտվելու համար պարեկների կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել 64 վարորդներ ու կարելի է պնդել, որ այս վարոդները նույնպես փրկվել են վթարի մեջ հայտնվելուց, քանի որ հանրապետությունում տեղի ունեցած բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ ողբերգական, նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ վթարի պատճառը եղել է հեռախոսով խոսելը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով 220-ից ավելի տրանսպորտային միջոցների վարորդների էլ պարեկներն օգնության են հասել, երբ նրանց ավտոմեքենաները ճանապարհին ունեցել են տեխնիկական խնդիր, մեկի վառելիքն է վերջացել, մեկի՝ գազը, մեկի անվադողն է ծակվել, մյուսի «ջրերն է եռացել», ու բոլոր վարորդներին պարեկները նույնիսկ իրենց ծառայողական ավտոմեքենաներով օգնության ձեռք են մեկնել և հարկ եղած դեպքում իրենց ավտոմեքենան, որպես քարշակ օգտագործելով, խոտանված ավտոմեքենան տեղափոխել են մոտակա ավտովերանորոգման կետ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի, Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, Արարատի մարզի գումարտակի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի և Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանին և նույն գնդի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ գումարտակների հրամանատարներ Արամ Դադոյանի, Արսեն Ստեփանյանի, Գոռ Առաքելյանի և Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, հայտնաբերել են նաև մեծ քանակի զենք-զինամթերք, ատրճանակներ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+