17038 դիտում
16:40 25-01-2024
Ամասիայում և Աշոցքում շնորհիվ փրկարարների, պարեկների ու ճանշինականների, բազմաթիվ կյանքեր են փրկվել. ձնակույտերի միջից դուրս է բերվել 200-ից ավելի ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 օր է՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարության տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ մարզերում պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը:
Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, 1-ին վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի, նույն վաշտի 5-րդ դասակի հրամանատար Արսեն Մարտոյանի գլխավորությամբ համագործացկում են Աշոցքի և Ամասիայի ճանապարհները սպասարկող ճանշինականների հետ, ովքեր 2 օր է՝ հսկայական աշխատանքներ են կատարել՝ ճանապարհը ձյան շերտից ու մերկասառույցից մաքրելու ուղղությամբ:
Այսօր՝ հունվարի 25-ին, Աշոցքի ճանշինականները առավոտյան ժամը 07:00-ից մինչև այս պահը շարունակում են մի քանի հատուկ տեխնիկաներով Աշոցքի և Ամասիայի ճանապարհներից հեռացնել որոշ հատվածներում՝ 80 սմ, որոշ հատվածներում էլ մոտ 1-1.5 մետր բարձրությամբ տեղացած ձյունը:
Մոտ 50-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արիստակես Պողոսյանի, ավագ պարեկ Տիգրան Ղազարյանի, կրտսեր պարեկներ Արման Մկրտչյանի, Վարդան Հովհաննիսյանի և Սամսոն Աղեկյանի գլխավորությամբ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի փրկարարների հետ դուրս բերել անանցանելի հատվածներից, որից հետո պարեկները մոտ 10-15 կմ ճանապարհահատվածում շարունակել են ուժեղացված ծառայությունը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները, այդ թվում՝ օտարերկրացի, ավտոմեքենաները չկայանեն ու խոչընդոտներ չստեղծեն Աշոցքի ճանշինի աշխատակիցների համար:
Շնորհիվ Աշոցքի ճանշինի ճիշտ, սրտացավ ու պրոֆեսիոնալ գործողությունների, Աշոցքում և Ամասիայում բոլոր ճանապարհները անցանելի են:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+