211652_close_icon
views-count64500 դիտում article-date 11:45 09-07-2024

Երևանում գիշերային ժամերին բնակիչների անդորրը խախտող, «ուղեղից թոփալ» «գիշերային չղջիկին» ու նրա «BMW»-ն պարեկները 60 վրկ-ում հայտնաբերեցին․ մեքենան դեռ երկար ժամանակ որպես նմուշ կմնա «պլաշչադկայում»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 9-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Գիշերային չղջիկի արկածներին վերջ կտանք» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, ինչպես նաև բազմաթիվ ահազանգեր քաղաքացիների կողմից, որ տևական ժամանակ է սպիտակ գույնի «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է վերասարքավորված վիճակում, ավտոմեքենայի վրա տեղադրել է ձայնային ինչ որ հարմարանքներ ու տպավորություն է, որ փողոցում պայթյուններ են հնչում։

Տեղում ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով Երևանի գնդի պարեկները գործի են անցնում և կարճ ժամանակում օպերատիվ տեղեկություններ են ստանում նշված ավտոմեքենայի համարանիշի վերաբերյալ։

Արդեն գործի են անցնում ՊԾ Երևան քաղաքի գնդի հարմանատար Ա․ Իսախանյանն ու նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Ա․ Գասպարյանը և հաշված րոպեների ընթացքում տեղեկանում են, որ նշված «BMW»-ն նույն լկտի ձևով ավտոմեքենան վարում է Կենտրոն վարչական շրջանում, Թումանյան, Հյուսիսային պողոտա հատվածում ու մինչ վարորդը հերթական էյֆորիան էր ապրում պարեկները հայտնաբերում են երիտասարդ վարորդին ու ավտոմեքենայով հանդերձ տեղափոխում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Վարդանյանն է, ով ընկերական շրջապատում հայտնի է «գիշերային չղջիկ» մականվամբ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր