211652_close_icon
views-count15238 դիտում article-date 15:54 14-07-2024

Աղբահանությունը Երևանում դարձել է պատուհաս. Արաբկիրի թաղապետի բացակայությունն զգացվում է, որոշ թաղապետեր էլ, իրենց «ուղեղից թոփալ» համակիրների հետ, մեղադրում են քաղաքացիներին, որ այդ խնդիրը բարձրաձայնում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն տևական ժամանակ է՝ Երևանում աղբահանությունը դարձել է մի իսկական պատուհաս բնակիչների համար, քանի որ օրերով աղբը չի հեռացվում, իսկ աղբամաններն էլ ոչ միայն լցված են աղբով, այլև արդեն աղբը տարածվում է կանաչ գոտիներում ու մայթերին։


Երևանի որոշ վարչական շրջանների ղեկավարներ բավականին ծանր են տանում զանգվածային լրատվամիջոցներով և քաղաքացիների կողմից սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները ու փորձում են արդարանալ, թե աղբահանությամբ մենք չենք զբաղվում այլ դրա պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է։

Հատուկ նման «ուղեղից թոփալ» որոշ պաշտոնյաների ու թաղապետերի հայտնում ենք, որ մենք շատ լավ գիտենք ով է պատասխանատուն, սակայն նման թաղապետերւ պետք է իրենց ականջներին օղ անեն, որ իրենք եթե պատասխանատու չեն աղբի հեռացման հարցում, ապա գոնե պարտավոր են շրջել իրենց ղեկավարած վարչական շրջանում ու երբ նման պատկերի ականատես լինեն, իսկ այս օրերին նման պատկերների պակաս չկա, ակնհայտ երևում է, կարող են իրենց մեկ զանգով Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությանը պարտավորեցնել, որպեսզի հետևողական լինեն ու աղբը հեռացնեն, ինչքան էլ այդ թաղապետերը պատասխանատվություն չկրեն համայնքում տիրող աղբահանության բարձիթողի վիճակի համար։

Երևանում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին հաճախակի կհանդիպենք անգամ կեսգիշերին ու շաբաթ-կիրակի օրերին, ովքեր շրջում են վարչական շրջանում և երբ հայտնաբերում են, որ աղբը հեռացված չէ, ապա անմիջապես Երևանի քաղաքապետարան են տեղեկացնում և հետամուտ են լինում, որպեսզի աղբը կարճ ժամանակում հեռացվի։

Արաբկիրում վերջին օրերին նույնպես խնդիր է դարձել աղբահանությունը։ Երևի դրա պատճառներից մեկն էլ այն է, որ այս պահին վարչական շրջանի ղեկավար Ա. Ազատյանը հնարավորություններ չունի լիարժեք իրականացնելու իր աշխատանքային գործունեությունը, հակառակ դեպքում վստահ ենք նման պատկեր չէր լինի։

Միայն Մամիկոնյանց փողոցի մի քանի հատվածներում, այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեի, Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի մոտ, աղբամանները ոչ միայն բերնեբերան լցված են, այլև աղբը տարածվել է աղբամանների շուրջ և տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ։

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ կարճ ժամանակում Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը կիրականացնի աշխատանքներ՝ աղբահանությունը պատշաճ կատարելու ուղղությամբ։

Իսկ որոշ թաղապետեր ու «նրանց դուդուկի տակ զվռնող» ֆեյսբուքյան օգտատերեր վերջապես կհասկանան, եթե իհարկե դրա ընդունակությունն ունեն, որ եթե իրենք աղբահանությամբ չեն զբաղվում, ապա գոնե պարտավոր են շրջել համայնքում և նման իրավիճակներ նկատելուց հետո Երևանի քաղաքապետարանին հորդորեն աշխատանքները պատշաճ կատարել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր