63051 դիտում
14:06 09-07-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված «Lexus»-ում. վարորդը կարողացել է ուղևորին դուրս բերել. ժամանել են հրշեջներ. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 54/7 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջակոտից 1 մարտական հաշվարկ:
Լրացուցիչ ժամանել է նաև թիվ 3-րդ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ Արին Բերդի փողոցում՝ «MMM Food» գործարանի հարևանությամբ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիներն ու վարորդը:
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը ավտոմեքենան կայանել է նշված վայրում, իջել է, և ընկերոջ հետ զրույցի է բռնվել, երբ նկատել է, որ ավտոմեքենան այրվում է:
Ավտոմեքենայում է եղել նաև նրա կինը, ում վաորրդը կարողացել է արագ դուրս բերել ավտոմեքենայից:
Դեպքի փաստով ոստիկանության էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Տեղում ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողներն ու պարեկները պարզել են, որ վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արա Գրիգորյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+