67661 դիտում
12:10 10-07-2024
Հերթական մահվան դեպքը՝ «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում. 2 անչափահասների 32-ամյա մայրը վիրահատության ժամանակ մահացել է. բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ. ԼՐԱՑՎԱԾ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին հերթական ողբերգական դեպքն է տեղ ունեցել Երևանում գործող «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում:
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին արթմեդ բժշկական կենտրոնում բուժառու է մահացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանու հերթապահի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարոչւթան Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատսախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է. նշված ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս.-ն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս հուլիսի 5-ին նշված բժշկական կենտրոնում քթի շրջանում վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ էլ մահացել է:
Նա Հայաստան էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ֆոտոլրագրողի տեղեկութուններով՝ մահացածը ուներ 2 անչափահաս երեխա, իսկ նշված ԲԿ-ում քթի վիրահատությունից 3-րդ ողբերգական դեպքն է տեղի ունենում:
Այդ մասին պնդում են SHAMSHYAN.com-ի աղբյուրները:
SHAMSHYAN.com-ը ստացել է ԱՐԹՄԵԴ ԲՎԿ-ի պարզաբանումը՝ 32-ամյա կնոջ մահվան առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.
Վիրահատության ընթացքում պացիենտի մոտ ախտորոշվել է եզակի հիվանդություն
Այսօր լրատվամիջոցներում հրապարակվել է «Հերթական մшհվшն դեպքը՝ «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում. 2 անչափահասների 32-ամյա մայրը վիրահատության ժամանակ մшհшցել է. բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ» վերտառությամբ մամուլի հրապարակում:
Հրապարակման մեջ ներկայացված է 32-ամյա կնոջ մահվան մասին տեղեկատվություն: Արթմեդ բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ քթի վիրահատության ժամանակ արձանագրվել է նախօրեին բժշկական կենտրոն ընդունված պացիենտի մահը, ինչը եզակի առողջական խնդրի հետևանք է, և սա միակ դեպքն է, երբ Արթմեդ ԲՎԿ-ում նման վիրահատության ընթացքում արձանագրվում է մահ:
Պետք է նշել, որ բժշկակական կենտրոնում իրականացվել են բոլոր հնարավոր նախավիրահատական հետազոտությունները, որոնք ցուցված են ինչպես ակադեմիական գրականության, այնպես էլ ՀՀ իրավական փաստաթղթերով հնարավոր հակացուցումները հերքելու համար:
Վիրահատության վերջում դրսևորվել է եզակի խնդիր, որը ոչ մի հետազոտությամբ ՀՀ-ում հնարավոր չէր պարզել: Այդ հիվանդությունը կոչվում է չարորակ գերտաքացում (злокачествненая гипертермия): Այս խնդիրը կարող է հանդիպել 50,000 պացիենտներից մեկի մոտ:
Նման իրավիճակներում բժշկական միջամտությունների ցանկում ցուցված է «դանտրոլեն» եզակի դեղամիջոցի ներարկում, որը և օպերատիվորեն իրականացվել է:
Դեպքից հետո Արթմեդ ԲՎԿ-ի աշխատակիցները տեղեկացրել են իրավապահ մարմիններին, ովքեր օպերատիվորեն ժամանալ են կենտրոն և կատարել անհրժեշտ գործողությունները:
Վիրաբույժը և բժշկական կենտրոնի ղեկավարությունը հանդիպել են պացիենտի հարազատներին տեղեկացրել և բացատրել մանրամսները:
Արթմեդ բժշկակական վերականգնողական կենտրոնի ողջ անձնակազմը ցավակցում է հարազատներին և մաղթում համբերություն ու մխիթարանք:
Լրատվամիջոցների հարգելի գործընկերներին առաջարկում ենք աչալուրջ լինել պացիենտների մահվան մասին չճշտված կամ ոչ ամբողջական տեղեկատվություն տրամադրելուց, որը ոչ միայն վնասում է պացիենտի հարազատների հոգեբանական վիճակին, այլ նաև Արթմեդ ԲՎԿ-ի բարի համբավն ու հեղինակությունը:
«ԱՐԹՄԵԴ Բժշկական Վերականգնողական Կենտրոն
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։