Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Արթմեդ» բժշկական կենտրոնում, վիրահատության ժամանակ բժշկական տաքացնող սարքը բժիշկը դրել է 68-ամյա կնոջ վրա, ինչի հետևանքով վերջինը այրվածքներով տեղափոխվել է այլ հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ ծնկափոսի շրջանում, 3-րդ Բ աստիճան՝ մոտ 0.3% մարմնի մակերես, 20 օր ուշացումով հետվիրահատական» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 68-ամյա Լենա Շ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է փետրվարի 7-ին «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում օրթոպեդ-վնասվածքաբան Երևանի բնակիչ 36-ամյա Ռաֆայել Ա․-ի կողմից կատարված վիրահատության ժամանակ՝ բժշկական տաքացնող սարքը իր վրա դնելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։