211652_close_icon
views-count1105 դիտում article-date 14:34 11-07-2024

Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը Եվրոպա

Ընթացիկ տարվա հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը Եվրոպա է արտահանել 6,4 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, ինչը 0,7 միլիարդ խորանարդ մետրով կամ 12,3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Երկրի էներգետիկայի նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանն արտահանել է 12,7 մլրդ խմ գազ, ինչը 6%-ով ավելի է, քան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում։

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ադրբեջանը Թուրքիային վաճառել է 5 մլրդ խմ գազ, իսկ Վրաստանին՝ 1,3 մլրդ խմ։ Այս ցուցանիշները, նախորդ տարվա համեմատ, չեն փոխվել:

Նմանատիպ նյութեր