1204 դիտում
10:36 13-06-2019
ՔԻՊ ՀԿ-ն դատի է տվել Գեղարքունիքի մարզպետին, պահանջելով՝ ընտրություններ կազմակերպել Արծվաշենում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի՝ պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի, օրենքով սահմանված կարգով անցկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում: Մեր հարցին ի պատասխան՝ մարզպետը նշեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոմանք, որպեսզի հայտնի դառնան, անընդհատ իրենց անունը շոշափվի, նման հայցեր կամ դիմումներ են գրում: Իրականում ամեն ինչ շատ պարզ է. ՀՀ-ում կա քաղաքական որոշմամբ ստեղծված Արծվաշեն համայնք: Բոլորս գիտենք, որ այն մեր համայնքն էր, և մենք կորցրել ենք Արցախյան պատերազմի ժամանակահատվածում, և քաղաքական որոշմամբ ստեղծվել է Արծվաշեն համայնք, որը Գեղարքունիքի մարզի համայնքներից է համարվում, և ունենք համայնքի ղեկավար, քարտուղար: Եվ հայցում նշվում է, որ պարտավորեցնեն ինձ, որ ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ անցկացվի: Նախ, երբեք չի եղել նման բան, որովհետև Արծվաշեն համայնքի դիմաց գրված է՝ բնակչություն՝ 0: Այսինքն՝ ովքե՞ր պետք է ընտրեն համայնքի ղեկավարին: Դրա համար եմ ասում՝ ոմանք շոու են անում»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2974 դիտում
09:26 16-08-2018
Արարատի նորանշանակ մարզպետին դատի են տվել. «Ժողովուրդ»
2692 դիտում
13:56 06-11-2018
Կոնտեն դատի է տվել «Չելսիին»՝ պահանջելով 23 մլն եվրո փոխհատուցում
4081 դիտում
21:31 06-07-2019
Ռոնալդինյոյի նախկին կինը նրան դատի է տվել՝ պահանջելով ունեցվածքի կեսը
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2878 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր