211652_close_icon

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

views-count1465 դիտում article-date 22:32 15-07-2024
«Հյուսիս-հարավ»-ի «Տրանշ-2»-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-հայտնում են հիմնադրամից։

Նմանատիպ նյութեր