211652_close_icon
views-count1444 դիտում article-date 12:55 08-10-2024

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

«Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 13։00-15։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։

Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր