211652_close_icon
views-count21836 դիտում article-date 09:40 17-07-2024

ՀՀ ՆԳ նախարարի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հանձնարարակաների հետքերով․ Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են կասկածելի պարկ, որտեղ եղել է նաև աշխարհի ամենահզոր զենքերից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին տարիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ մարզային վարչությունների, տարածքային բաժինների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողները այնքան ապօրինի զենք ու զինամթերք են հայտնաբերել, որով կարելի է զինել մի քանի գունդ։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով Հանրապետությունում շարունակվում է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքների ընթացքը։ 

Երեկ՝ հուլիսի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի ու ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ հերթական զենք, զինամթերքի հայտնաբերման դեպքն է արձանագրել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունու բաժնում և ոստիկանություն Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից մեկը, ով Արցախյան 44-օրյա պատերզմի մասնակից է, այնտեղից իր հետ զենք և զինամթերք է բերել։

Էրեբունու և Նուբարաշենի ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ոստիկանության Էրեբունու տարածքի վետերանների կողմից բացատրական աշխատանքներ է իրականացվում, այդ քաղաքացու հետ, ով կարճ ժամանակ անց ոստիկաններին հայտնում է, որ ինքը նշված զենք, զինամթերքը թողել է Նուբարաշեն վարչական շրջանի փողոցներից մեկի ձորակում, ուռենիների հատվածում։ Նշված վայր են մեկնում ոստիկանության Էրբունու բաժնի, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Քանի որ, նշված վայրում կային մեծ թվով ուռենիներ, ոստիկաններն ու պարեկները, այդ թվում պարեկներ Հովհաննես Սիմոնյանը, Լաերտ Հայրապետյանը, Վարդան Խոցանյանը մի քանի 100 մետր որոնողական աշխատանքներ են իրականացնում և քաղաքացու մատնանշած վայրում  հայտնաբերում են կասկածելի պարկ։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մարտին Սիմոնյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու քննիչները բացելով կասկածելի պարկը, այնտեղ հայտնաբերում են 1 միավոր Կալաշնիկովի ձեռքի գնդացիր՝ «PIK-74MC» տեսակի, նախատեսված 7,62x39մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ծալովի խզակոթով, 2017թ. արտադրության, գործարանային համարի, իր փամփշտակալով լիցքավորված, որի մեջ լինում է 40 հատ 7,62x39մմ տրամաչափի փամփուշտներ և 2 հատ մարտական նռնակ՝ Ֆ1 և ՌԳԴ-5 տեսակի, մեկ հատ պայթուցիչ։

Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրաջնների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերված Կալաշնիկովի ձեռքի գնդացիրը համարվում է աշխարհի ամենահզոր զենքերից մեկը և ամեն քաղաքացի չէ, որ ունի հնարավորություն այն իր մոտ ունենալու համար։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր