211652_close_icon
views-count55721 դիտում article-date 10:27 18-07-2024

Հերթական արտակարգ իրավիճակը՝ Գործարանային մետրոյի մոտ․ մի խումբ երիտասարդներ դարձել էին ձկնորսներ, ձկան փոխարեն մեքենաների «համարանիշներ էին բռնում», իսկ Երևանի քաղաքապետարանի ու Շենգավիթի թաղապետարանի համար «հեքիաթը կանչել էր»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 17-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Երևանում առաջացան լուրջ խնդիրներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը որոշ փողոցներում ջրահեռացման համակարգերի խոտանն էր։ 

Արդեն երևանցիների համար սովորական երևույթ է դարձել, որ երբ անձրևում է, գիտեն, որ Գործարանային մետրոյի մոտ ստեղծվում է «մինի լճակ»։ Մեծ թվով ավտոմեքենաներ չէին կարողանում անցնել այդ հատվածը, իսկ մի քանի երիտասարդներ էլ ջրի միջից դուրս են բերել 20-ից ավելի ավտոմեքենաների համարանիշներ, քանի որ երբ այդ ավտոմեքենաները անցել էին, համարանիշները պոկվել էր։ 

Տեղում ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ոչ էլ Շենգավիթի թաղապետարանից ոչ մի աշխատակից չկար։ Միայն օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Քաղացացիները իրենց կողմից հայտնաբերված ավտոմեքենաների համարանիշները փոխանցում էին նույն վաշտի պարեկներ Սարգիս Դանիելյանին և Գրիգոր Դավթյանին, ովքեր նշված վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր