211652_close_icon
views-count916 դիտում article-date 13:59 19-07-2024

«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում. ՀՀ-ում Իրանի դեսպան

«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս Թուրքիայում։ Այս մասին իրանական SNN գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա հիշեցրել է, որ հարթակին մասնակցող արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է Թեհրանում։
Դիվանագետը նաև մատնանշել է իրանական կողմի համար Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգության կարևորությունը։

«Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի ապահովման գործում։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նպաստեց սահմանային հաղորդակցության բարելավմանը»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ «3+3» խմբի (ըստ էության՝ «հնգյակի», քանի որ Վրաստանը դեռ չի մասնակցում հարթակի աշխատանքներին) առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ 5 երկրների (Հայաստան Ռուսաստան, Իրան, Ադրբեջան և Թուրքիա) արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։
Հինգ երկրների նախարարների մասնակցությամբ ևս մեկ հանդիպում կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանում։

Հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024 թվականին: 

Նմանատիպ նյութեր