211652_close_icon
views-count22757 դիտում article-date 23:00 19-07-2024

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել հայրը և 3 որդիները․ մյուս կողմի մասնակիցների թիվը շուրջ 1 տասնյակի է հասնում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 20։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Հրայր  Ա․-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում Մեղրիի մաքսատան հարակից տարածքում գտնվող ավտոկայանատեղիի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Նարեկ Գ․-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն և 3 որդիներին, Սյունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Արգիշտի  Ա․-ին, 24-ամյա Կորյուն Ա․-ին և 26-ամյա Վիգեն Ա․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ոստիկանություն դիմած Հրայր Ա․-ի՝ նույն վիճաբանության ընթացքում Նարեկ Գ․-ին են միացել վերջինիս ընկերները՝ մոտ 7 հոգի, որոնց չի ճանաչում, ովքեր շարունակել են ծեծի ենթարկել իրենց, այնուհետև ավտոմեքենայով հետապնդել և «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դիմաց շարունակել են ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածներ հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

 ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մեղրիի բաժնի Ագարակի բաժանմունքի պետի տեղակալ Ղազարյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ծեծկռտուքի ժամանակ նետած քարերից մեկը դիպել է «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մուտքի դռան ապակուն՝ կոտրելով այն։

 Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցներ Նարեկ Գ․-ին և վերջինիս ընկերների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։             

Դեպքի փաստով Ոստիկանության Մեղրիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր