211652_close_icon
views-count1162 դիտում article-date 18:00 21-07-2024

ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է մարզի 25 երիտասարդի

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է մարզի 25 երիտասարդի: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ՄԻՊ աշխատանքներին և իրազեկել երիտասարդներին կառույցի գործունեության, դիմելու ընթացակարգի մասին։

Հանդիպման բանախոսն էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Միլենա Տոնեյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին`

️«Մարդու իրավունքների պաշտպանի» հասկացությունը՝ որպես սահմանադրական մարմին,

«Մարդու իրավունքների պաշտպանի» գործառույթները,

«Մարդու իրավունքների պաշտպան»-ին դիմելու կարգը։
Հանդիպման ամփոփիչ փուլում երիտասարդները բարձրացրել են մի շարք հարցեր` կապված զինծառայողների, վարորդների իրավունքների պաշտպանության հետ։ Ի պատասխան այս հարցերի, վերլուծվել են մի շարք օրինակներ, որոնք քննվել են հենց ՄԻՊ կառույցի կողմից։

Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանի միջոցով։

Նմանատիպ նյութեր