18062 դիտում
11:34 23-07-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ պատրաստվում է ինքնասպան լինել, քանի որ «Աջարաբեթ»-ով 5 մլն դրամ է կրվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ գտնվում է Երևան քաղաքի կամուրջներից մեկի վրա և պատրաստվում է իրեն ցած նետել, իսկ դրա մեղավորը «Աջարաբեթն» է, որտեղ ինքը տանուլ է տվել 5 մլն դրամ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գևորգյանի գլխավորությամբ։
Երևանի կամուրջներից և ոչ մեկի վրա այդ քաղաքացին չի հայտնաբերել և հեռախոսազրույց են ունեցել նրա հետ, ով ներկայացել է, ասելով, որ իր անունը Հայկ է:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։