211652_close_icon
views-count1513 դիտում article-date 09:52 29-07-2024

Բեռնատարները Թալինի‚ Գյումրիի կողմից ընթանալիս այլևս չեն մտնի Արմավիր․ այն կշրջանցեն հիմնանորոգված ճանապարհով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացրել է լուսանկարները Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) - /Հ-17/ ճանապարհից՝ մինչ հիմնանորոգումը և հիմնանորոգումից հետո։

«ՎՄՎ Քամփնի» ՍՊԸ-ն ՀՀ պետական բյուջեի միջոցներով բարեկարգել է ճանապարհի կմ0+000-կմ1+700 հատվածը։

1.7կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Արմավիր քաղաքը։ Այն Արմավիրի Երևանյան փողոցից ձգվում է դեպի Նորապատ և միանում Սարդարապատ ընթացող ճանապարհին։ Այս ճանապարհի շնորհիվ կբեռնաթափվի Արմավիր քաղաքը։ Բեռնատար մեքենաները Թալինի‚ Գյումրիի կողմից ընթանալիս այլևս չեն մտնի Արմավիր և այն կշրջանցեն հիմնանորոգված ճանապարհով»,- հայտնում են հիմնադրամից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր