10519 դիտում
19:52 31-07-2024
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում կայանված «ԳԱԶ 3110»-ում հրդեհ է բռնկվել. այրվել են թափքը և սրահը՝ ամբողջությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում կայանված, Արթուր Պողոսյանին պատկանող, սակայն չշահագործվող «ԳԱԶ 3110» մակնիշի, առանց շարժիչի ու համարանիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարզվել է, որ այրվել են ավտոմեքենայի թափքը և սրահը՝ ամբողջությամբ:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+