211652_close_icon
views-count814 դիտում article-date 15:30 04-08-2024

Մասկը Բրիտանիայում քաղաքացիական պատերազմ է կանխատեսել

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը Մեծ Բրիտանիայում զանգվածային անկարգությունների ֆոնին հայտարարել է երկրում քաղաքացիական պատերազմի անխուսափելիության մասին։ Համապատասխան գրառումը նա հրապարակել է X սոցիալական ցանցում.

«Քաղաքացիական պատերազմն անխուսափելի է»,- գրել է գործարարը՝ մեկնաբանելով բրիտանական քաղաքներում բողոքի ցույցերի տեսանյութերից մեկը։
Նախօրեին բրիտանացի պատգամավոր և ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդի թեկնածու Պրիտի Պատելը հանդես էր եկել արձակուրդ գնացած խորհրդարանի գումարման կոչով՝  Սաութպորտ քաղաքում երեխաների վրա դանակով հարձակումից հետո Միացյալ Թագավորությունում բռնկված անկարգությունների պատճառով։  

Օգոստոսի 3-ին հաղորդվել էր, որ աջ արմատական խմբավորումների հարյուրավոր ներկայացուցիչներ փողոցային անկարգություններ են կազմակերպել Բրիտանիայի Սանդերլենդ քաղաքում։
Հուլիսի 29-ին Սաութպորտում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է մի խումբ մարդկանց վրա։ Հարձակմանը զոհ են գնացել երեխաները։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հարձակվողին։ Ավելի ուշ աջ արմատական «Անգլիայի պաշտպանության լիգայի» կողմնակիցները բախվել են ոստիկանության հետ՝ հարձակման պատճառով բողոքի ցույցի ժամանակ:

Նմանատիպ նյութեր