211652_close_icon
views-count583 դիտում article-date 16:31 04-08-2024

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը Աստանայում հանդես է գալիս «Chessy» թիմի կազմում

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են.

«Օգոստոսի 2-ից 5-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվում է 2024 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում է նաև Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը, ով հանդես է գալիս «Chessy» թիմի կազմում։

Թիմի կազմում են Ռիչարդ Ռապորտը, Հայկ Մարտիրոսյանը, Ջորդեն Վան Ֆորեստը, Վիդիտ Սանտոշ Գուջրատին, Ալեքսեյ Սարանան, Համպի Կոներուն, Էրդողմուս Յագիզ Քաանը, Աննա Մուզիչուկը և Մուխթար Աինակուլը։

«Chessy» թիմը մասնակից 38 թիմերի մեջ ունի 3-րդ վարկանիշը»:

Նմանատիպ նյութեր