1465 դիտում
15:23 05-08-2024
Կարմիր խաչի անունից զանգահարում են մարդկանց, հավաքագրում անձնական և բանկային տվյալներ, կեղծիք է. Կարմիր խաչը զգուշացնում է
Անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց` օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրելով անձնական և բանկային տվյալներ։
Այս մասին հայտնում է Հայկական Կարմիր խաչի գրասենյակի մամուլի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանը:
«Հարգելի՛ քաղաքացիներ, հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներ, մեր ստացած տեղեկատվության համաձայն, անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրում են անձնական և բանկային տվյալներ։
Հակերային հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում ենք զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր շահառուների հետ հեռախոսազանգերի միջոցով անձնական և բանկային տվյալներ երբեք չի քննարկում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայկական Կարմիր Խաչի ընկերության թեժ գծի հեռախոսահամարին՝ 81 84»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր
1637 դիտում
23:42 17-12-2021
ԱԻ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը
1003 դիտում
20:42 20-09-2023
Արցախի ՄԻՊ գրասենյակը տվյալներ է հավաքագրում զոհվածների և ճակատագիրը անհայտ անձանց վերաբերյալ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»