211652_close_icon
views-count1390 դիտում article-date 23:18 05-08-2024

Փարիզ-2024. Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը եզրափակչում է

Ֆուտբոլի տղամարդկանց Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ։ Իսպանան 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մարոկկոյի թիմի նկատմամբ։

37-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Մարոկկոյի թիմի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այնի» 28-ամյա հարձակվող Սուֆիան Ռահիմին։

66-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց «Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը։ Իսպանիայի հաղթական գոլը 85-րդ րոպեին խփեց «Սեւիլիայի» 20-ամյա պաշտպան Խուանլու Սանչեսը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Ֆրանսիայի եւ Եգիպտոսի հավաքականները։

Նմանատիպ նյութեր