211652_close_icon
views-count1228 դիտում article-date 16:56 06-08-2024

Դոմինիկյան Հանրապետության քաղաքացին փորձել է Հայաստանով Թուրքիա տեղափոխել կոկոաին տեսակի թմրամիջոց

Դոմինիկյան Հանրապետությունից տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԴՀ քաղաքացի Մ․Հ․-ի ճամպրուկում հայտնաբերվել է 3 կիլոգրամ ընդհանուր քաշով 3 փաթեթ՝ «կոկաին» տեսակի թմրամիջոց: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն:

ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշման հիման վրա քաղաքացի Մ․Հ․-ն կալանավորվել է։

Ինչպես հաղորդում է ՊԵԿ-ը, պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունը տվյալ պարագայում հանդիսանում էր տարանցիկ երկիր և «կոկաին» տեսակի թմրամիջոցի իրացման վայրը հանդիսանում էր Թուրքիայի Հանրապետությունը։  

Մասնակից անձանց շրջանակը պարզելու նպատակով շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

Նմանատիպ նյութեր