211652_close_icon

Բնապահպան ակտիվիստները ներխուժել են Լիոնել Մեսսիի առանձնատունը

views-count1486 դիտում article-date 23:17 06-08-2024
Արգենտինայի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝  Իսպանիայի Իբիցա կղզում գտնվող 11 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը հարձակման է ենթարկվել բնապահպան ակտիվիստների կողմից։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակտիվիստները մտել են առանձնատուն, որը դեռ ամբողջությամբ կառուցված չէ, և այնտեղ լցրել են սև և կարմիր ներկ:

Այնուհետև շենք ներխուժած ակտիվիստները պաստառ են բացել, որի վրա գրված է եղել․ «Փրկեք մոլորակը։ Կերեք հարուստներին։ Ոստիկանությունը վերացրեք»։

Նմանատիպ նյութեր