62614 դիտում
16:10 07-08-2024
Երևանում «Գրանդ Քենդի»-ի պահեստապետը իր որդու հետ ծեծի է ենթարկել դստեր նախկին ընկերոջն ու նրա հորեղբոր որդուն․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ Ազատամարտիկների փողոցի 78 հասցեի մոտ ծեծի ենթարկվելու հետևանքով շտապօգնության 44 խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։ Քիչ անց կրկին ահազանգ է ստացվել նույն բժշկական կենտրոնից, որ նշված հասցեից ևս 1 հոգու են շտապօգնության բժիշկները տեղափոխել իրենց մոտ՝ բուժօգնության։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։
Տեղում պարզվում է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 27-ամյա Ժորա Գ․-ն և 32-ամյա Սարգիս Գ․-ն:
Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21։30-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցի 78 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչներ 46-ամյա Միսակ Ս․-ն և վերջինիս որդի, 18-ամյա Վարդան Ս․-ն ձեռքերով և ոտքերով հարվածել են դստեր նախկին ընկերոջ՝ Սարգիս Գ․-ի և վերջինիս հորեղբոր որդու՝ Ժորա Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Վարդան և Միսակ Ս․-երի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Միսակ Ս․-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում՝ որպես պահեստապետ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+