211652_close_icon
views-count1054 դիտում article-date 23:35 07-08-2024

Եմենում ջրհեղեղների հետևանքով 30 մարդ է զոհվել

Եմենի հարավային Հոդեյդա քաղաքում 30 մարդ է զոհվել, հեղեղումների հետևանքով օրեր հորդառատ անձրևներից հետո հարյուրավոր մարդիկ տեղահանվել են, հայտարարել է նահանգապետ Մուհամմադ Քասիմը:

Նա Masirah TV-ին պատմել է, որ ջրհեղեղների պատճառով մարդիկ լքել են 500 տուն, 5 մարդ անհայտ կորած է համարվում։

Հոդեյդան, հարավ-արևմտյան Թաիզ քաղաքը և հյուսիս-արևմտյան Հաջա քաղաքը այս շաբաթ տուժել են ջրհեղեղից, քանի որ սեզոնային անձրևները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր