211652_close_icon
views-count805 դիտում article-date 14:18 09-08-2024

ԿԽՄԿ-ն հանրային չի մեկնաբանում Բաքվում պահվող հայերի տեսակցության բովանդակության մասին. Զառա Ամատունի. Tert.am

«Բաքվում պահվող հայերի տեսակցության բովանդակության հետ կապված որևէ բան Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հանրային հարթակում մեկնաբանել չի կարող»։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Մեր պատվիրակների տեսակցությունների շրջանակում յուրաքանչյուր անձի հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ:

Մենք հնարավորություն ենք տալիս կապվել հարազատների հետ, կապի միջոցները կարող են լինել ոչ միայն հեռախոսազանգեր այլ նաև Կարմիր խաչի նամակների միջոցով, որոնք փոխանցվում են տեսակցության շրջանակում»,- պարզաբանեց նա:

Ամատունին հավելեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները վերջին անգամ Բաքվում պահվող հայերին տեսակցել են հուլիսին։ Կազմակերպության ուշադրության կենտրոնում եղել և շարունակում են մնալ Բաքվում պահվող հայերի առողջական վիճակը և նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները։

Հարցին՝ հաջորդ այցը երբ է նախատեսվում, Ամատունին պատասխանեց. «Այցի մասին նախապես չենք հաղորդում, այցի ավարտից հետո կտեղեկացնենք»:

Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, թե  Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի առողջական վիճակը վատացել է։

Հիշեցնենք, որ 2023 թվականի՝ Արցախի օկուպացիայից հետո ապօրինաբար ձերբակալվել և Բաքվի բանտ են տարվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Նմանատիպ նյութեր