211652_close_icon
views-count982 դիտում article-date 19:32 09-08-2024

Ուկրաինական զորքերը 35 կմ խորությամբ առաջ են անցել Կուրսկի շրջանում. ISW

Տեղորոշման լուսանկարները ցույց են տալիս, որ ուկրաինական զորքերը ներկա են Ուկրաինայի Սումիի շրջանի սահմանից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռուսաստանի շրջաններում: Դրա մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) վերլուծական զեկույցում։

Ըհնդսմին ուկրաինական զորքերը չեն վերահսկում Կուրսկի շրջանի ամբողջ տարածքը, որի գրավման մասին գրում են ռուսաստանցի զինվորականները, հայտնել է Deutsche Welle-ն։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը հայտարարել է, որ չի վերլուծելու ուկրաինական ռազմական գործողության նպատակները, որպեսզի Ուկրաինայի օպերատիվ անվտանգությունը չվտանգվի։

Զեկույցը միաժամանակ վկայակոչում է ռուսաստանյան բլոգերների հետախուզական տվյալները, որոնք պնդում են, թե ուկրաինական փոքր զրահախմբերը ավելի են խորանում ռուսական թիկունքում և շրջանցում են ամրությունները՝ նախքան ռուսական ուժերը կհասցնեն մարտի մեջ ներգրավվեն, իսկ հետո դուրս են գալիս մարտից՝ չփորձելով վերահսկողություն հաստատել իրենց ամենահեռավոր առաջխաղացման նկատմամբ:


«Ուկրաինական ուժերն, ըստ երևույթին, կարող են օգտագործել այս փոքր զրահախմբերը՝ շփման գծից անդին հարձակումներ իրականացնելու համար՝ Կուրսկի շրջանի սահմանային շրջաններում ռուսական զորքերի նոսրության պատճառով», - հայտարարում են վերլուծաբանները:

ISW-ի տվյալներով՝ Ուկրաինայի Զինված ուժերի ավելի մեծ ուկրաինական ստորաբաժանումներ գործում են Կուրսկի շրջանի հատվածներում, որոնք ավելի մոտ են ուկրաինական սահմանին՝ համախմբելով և ամրապնդելով որոշ դիրքեր։ Ըստ ռուսաստանցի զինվորականների՝ ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում գործողությունների ժամանակ հաջողությամբ օգտագործում են նորարարական մարտավարություն և տեխնոլոգիական հնարավորությունները, ասված է զեկույցում։

Վերլուծաբանները ենթադրում են, որ Կուրսկի շրջան ուկրաինական ներխուժմանը ռուսական համահունչ պատասխանի բացակայությունը և ուկրաինական առաջխաղացման արագությունը վկայում են նրա մասին, որ Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի հետ սահմանին կարողացել են օպերատիվ անակնկալի բերել ռուսներին։

Նմանատիպ նյութեր