47966 դիտում
11:08 10-08-2024
Երևանում պարեկները իրականցրել են «Սև-սև ամպեր» օպերացիան. կասկածյալը չկարողացավ ճողոպրել, նրա մոտ հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց, որոնք փաթեթավորված են եղել սև, կպչուն ժապավենով․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը իր ամենօրյա հսկողության տակ է վերցրել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ Արամ հովհաննիսյանի հանձնարարականները, այդ թվում՝ պարեկները, պետք է նաև պայքար տանեն թմրամիջոցների դեմ պայքարում:
Այն, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել և կատարել են բազմաթիվ բացահայտումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, գաղնիք չէ, շատ դեպքերում պարեկային ծառայությունում են ստացվել օպերատիվ տեղեկություններ և ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ պարեկային ծառայությունում ստացված տեղեկությունը հավաստի է. պարեկները հայտնաբերել են այնքան թմրամիջոցներ, որով կարելի է մի ամբողջ լաբորատորիա բացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստցավել, որ Դավիթաշեն վարչական շրջանում մի քաղաքացու մոտ հնարավոր է խոշոր չափի թմրամիջոցներ լինեն:
Տեղում գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ որոշվում է իրականացնել «Սև-սև ամպեր» օպերացիան, քանի որ օպերատիվ ճանապարհով պարեկները պարզել են, որ թմրամիջոցները հնարավոր է փաթեթավորված լինեն սև, կպչուն ժապավենով:
Նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաղդասարյանը կասկածյալին հայտնաբերում են Դավիթաշեն 2-րդ թաղամասի 6/7 հասցեի մոտ, ով, տեսնելով պարեկներին, տարօրինակ պահվածք է ցուցաբերում, ու պարեկների մոտ կասկած է առաջանում, ապա նրան թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրացնելու նպատակով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանոթյան Դավիթաշենի բաժանմունք:
Տեղում նրա մոտից անձնական խուզարկությամբ սպորտային պայուսակում հայտնաբերվում է թվով 23 հատ սև, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթներ՝ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցով լցված:
Պարեկների կողմից բերման ենթարկվածը Երևանի բնակիչ 43-ամյա Վահագն Ա.-ն է, ով ոստիկաններին և պարեկներին հայտնում է, որ տվյալ թմրամիջոցը ինքը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ իր անձնական օգտագործման համար:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք Վահագն Ա.-ի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վահագն Ա.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+