211652_close_icon
views-count1117 դիտում article-date 20:17 12-08-2024

Հովհաննես Իշխանյան. «Նիկոլ Փաշինյանը կցանկանա նոր սահմանադրություն ձեռք բերել, իհարկե, այնպիսի լիազորություններով, որ հիմա նա ունի»․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանում նոր սահմանադրություն ունենալու Ալիեւի պահանջի եւ դրան Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի մասին՝ ասաց. «Սահմանադրության հարցը շատ բազմավեկտոր հարց է քննարկման համար, բայց սկսենք այնտեղից, որ Նիկոլը կցանկանա նոր սահմանադրություն ձեռք բերել, իհարկե, այնպիսի լիազորություններով, որ հիմա նա ունի: Մի կողմից այս սահմանադրությունը փոփոխելը, բայց միայն այն դրույթները, որ վերաբերում են սուպեր-պուպեր վարչապետական համակարգին, ժողովրդի համար ձեռնտու է, մյուս  կողմից մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը վերջնականապես ոչնչացնելու համար պետք է փոխի սահմանադրությունը:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես է ստացվում երկխոսությունը կամ հեռահար խոսակցությունը Ադրբեջանի նախագահի  հատուկ ներկայացուցչի՝ Էլչին Ամիրբեկովի, եւ այստեղի միջեւ: Մենք հիշում ենք, որ Փաշինյանը արդեն խոսել էր նոր սահմանադրություն ստեղծելու մասին, բայց դա այստեղ շատ կոշտ դիմադրության արժանացավ: Բնականաբար, որոշակի ժամանակ էր պետք:

Դրանից հետո սկսեցին Տավուշի դավաճանական արարողությունները կատարել, մեր սեփականությունը եւս մեկ անգամ հանձնեցին Ադրբեջանին եւ Հայաստանի համար ավելի անբարենպաստ պայմաններ ստեղծեցին: Եվ հիմա, երբ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ այս մարդը նորից նոր սահմանադրության հարց է բարձրացնում, ասում է, թե կարող է նոր իշխանություն գա եւ ասի՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը չի համապատասխանում սահմանադրությանը եւ դավաճանի արածները չեղարկի:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր