33150 դիտում
20:41 13-08-2024
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում. տանը հայտնաբերվել է 35-ամյա կնոջ մարմին և «Մակարով» տեսակի ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի սեփական տանը կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պարտականությունները կատարող Վ. Կիրակոսյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Մուրադյանը։
Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանն ու նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ Արման Հովհաննիսյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Այվազյանը։
Իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 36-ամյա Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։
Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով ինքնասպան է եղել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան մահացած հայտնաբերել է ամուսինը։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, հետքաբանական։
Քննիչի կողմից «Մակարով» տեսակի ատրճանակն առգրավվել է։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
26897 դիտում
12:30 24-07-2024
Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում. տան բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ