211652_close_icon
views-count41635 դիտում article-date 12:50 14-08-2024

Խոշոր հրդեհ՝ էջմիածնի Զվարթնոց թաղամասի կահույքի արտադրամասում. մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են արտադրամասի աշխատակիցներն ու բնակիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասի թիվ 47 հասցեում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ինչպես նաև փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:   

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, այդ թվում՝ արտադրամասի աշխատակիցները և առաջին հերթին հենց նրանց շնորհիվ է, որ կանխվել է կրակի տարածումը սեփական տներ, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանութան Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանտարի տեղակալ Էդգար Միսակյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Գրիգորյանն ու Արամ Ալավերդյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, դեպքի փաստով էլ ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և պարզվում է վնասի չափը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 413+
413+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր