88007 դիտում
14:28 07-12-2024
Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են նորակառույցի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի նոր կառուցվող շենքերից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են շենքի կառուցման համար աշխատանքներ կատարող շինարարները և հենց նրանց, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած հրշեջների շնորհիվ կրակը չի տարածվել:
Հրշեջներին հաջողվել մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 12 բրիգադը, սակայն պարզվել է, որ տուժածներ չկան, սակայն բժիշկները տեղում հերթապահություն էին իրականացնում:
Օպերատիվորեն ժամաանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները:
Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի և էլեկտրականության հետ կապ չունի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բնակիչն անփույթ է գտնվել, և սխալ է վարվել 3 կգ-անոց գազաբալոնի հետ, ինչն էլ դարձել է կրակի պատճառ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ տարածքը սպասարկող համայնքային ոստիկանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 289+
289+