1375 դիտում
12:36 15-08-2024
Որևէ տնտեսվարող թող չգա, ասի`«հորս արև» պահեստում 15 մլն դրամի ապրանք ենք ունեցել, ձեր վճարած հարկերը ընկալեք որպես մի գրպանից հանել, մյուս գրպանը դնելու պրոցես. Փաշինյան
Մենք մարդկանց ասում ենք ձեր վճարած հարկերը մի ընկալեք որպես ձեր աշխատած գումարը ուրիշին տալու պրոցես, այլ ընկալեք որպես մի գրպանից հանել մյուս գրպանը դնելու պրոցես: Այդ մասին այսօրվա կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լոռիում ու Տավուշում ջրհեղեղների պատճառով տուժած տնտեսվարողների աջակցություն ցուցաբերելու մասին:
«Այն տնտեսվարողները, ովքեր ստանալու են այս աջակցությունը, ստանալու են այնքանով, որքանով մի գրպանից հանել են ու դրել են մյուս գրպանը սև օրվա համար: Սա, կարծում եմ, արդարացի ու կարևոր մոտեցում է: Դուք հիշում եք քովիդի ժամանակ ինչ իրավիճակներ եղան: Երբ ասում էինք՝ մարդկանց աշխատավարձի ինչ-որ մի բաժինը հետ ենք վճարում, մարդիկ ասում էին՝ մենք ստանում ենք 1 միլիոն դրամ, իսկ դուք մեզ տալիս եք ուրիշ աշխատավարձի գումար, մենք էլ ասում էինք՝ դուք ստանում ենք այնքան աշխատավարձ, որքան հայտարարագրել եք»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Լոռիում ու Տավուշում տնտեսվարողներին կտրվի փոխհատուցում, եթե հիմնավորվի փաստաթղթերով, որ իսկապես այդքան ապրանք է ունեցել:
«Ամենայն հարգանքով բոլոր տնտեսվարողների նկատմամբ, սակայն որևիցե մեկն ակնկալիք չունենա ու չգա, ասի` «հորս արև», պահեստում 15 մլն դրամի ապրանք ենք ունեցել, դա բացառվում է»,– հայտարարեց նա։

Նմանատիպ նյութեր
1276 դիտում
23:48 17-01-2023
Խնդիրները Փաշինյանի գրպանը գցեցի՞ն, թե՞ ինչ-որ մեկը Փաշինյանին ՀՀ գրպանը գցեց. Հայկ Մամիջանյան. Oragir.news
Այս բաժնից
802 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված