211652_close_icon
views-count1402 դիտում article-date 22:00 15-08-2024

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանն Ազատագրման օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը  Ազատագրման օրվա կապակցությամբ շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։

 «Մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության մեր գործընկերներին և ընկերներին, ովքեր նշում են իրենց Ազատագրման օրը: 

Մեծ նշանակություն տալով մեր երկու ժողովրդավարական երկրների հարաբերություններին՝ հանձնառու ենք առաջ մղել մեր հարաբերությունները», - նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր