211652_close_icon
views-count2056 դիտում article-date 23:09 15-08-2024

Meta-ն արգելափակել է Ռուսաստանից Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում գործող ցանցը

Meta կորպորացիան (որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը) արգելափակել է Facebook-ի 76 հաշիվ և 30 էջ, ինչպես նաև Instagram-ի 11 հաշիվ, գրում է Netgazeti-ն։ Փոխանցում է News.am-ը։

Ըստ հաշվետվության՝ արգելափակված էջերը ներգրավված են եղել համաձայնեցված անարժանահավատ գործունեության մեջ:
Նշված ցանցն, ըստ Meta-ի, եկել է Ռուսաստանից և գործել է Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում, հայտնում է NGnewsgeorgia-ն։

Meta-ն նշում է, որ ցանցը նաև հաշիվներ է ունեցել այլ հարթակներում, դրանց թվում՝ լրատվական կայքերում, որոնք քաղաքական տեղեկություն են հրապարակում վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով։

Վրաստանի դեպքում գրառումները նվիրված են եղել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքին. ցանցը քննադատում էր ցուցարարներին և աջակցում իշխող կուսակցությանը։

Նմանատիպ նյութեր