Գարեջուրն Հայաստանում ավելի հասանելի է, քան Ադրբեջանում և Վրաստանում
Quartz ինտերնետ կայքը հրապարակել է Գարեջրի ինդեքս, որտեղ ներկայացված են տարբեր երկրներում մինիմալ աշխատավարձի հաշվարկի համաձայն քանի ժամ պետք բնակիչն աշխատի, որպեսզի գարեջուր գնի:
Ինչպես երևում է ներկայացված ցուցակում Հայաստանում ավելի հասանելի է գարեջուրը, քան հարևան երկրներում` օրինակ Վրաստանում և Ադրբեջանում:
Վրաստանում պետք է 15 ժամ աշխատել, որպեսզի գարեջուր գնես, իսկ Ադրբեջանում 4 ժամից ավելի:
Ըստ կայքի հրապարակած տվյալների Հայաստանում ընդամենը 2.6 ժամ է անհրաժեշտ աշխատել, իսկ Թուրքիայում և Ռուսաստանում` համապատասխանաբար 1.1 և 1.6 ժամ:
Ցանկում ներկայացված են մի շարք պետություններ և ձեզ հետաքրքրող երկրի մասին կարող եք տեղեկանալ ստորև ներկայացված լուսանկարից: