13215 դիտում
11:03 16-08-2024
Ավտովթար-հրդեհ՝ Շիրակի մարզում. «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է. պարեկներին չկարողացան մոլորեցնել. նրանք հայտաբերեցին վարորդին, ով հաշվառված է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Պապիկյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, բարեբախտաբար օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և դասակի համանատար Սերգեյ Կարապետյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Պետրոսյանն ու Ալեքսան Գևորգյանը:
Տեղում մի քաղաքացի պարեկներին փորձում էր մոլորեցնել, թե վարորդը ինքն է եղել, սակայն պարեկներին հաջողվում է կարճ ժամանակում պարզել, որ նրա ասածը իրականությանը չի համապատասխանում և պարեկները օպերատիվ տվյալներով պարզում են, որ վարորդը հենց Ա. Պապիկյանն է եղել, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Պապիկյանը հաշվառված է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և վերջերս է ազատվել քրեակատարողական հիմնարկից:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)